Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՕԵԿ-ը ձայն չի «ջարդելո՞ւ». Արմեն Երիցյան՝ նախարա՞ր, թե՞ քաղաքապետ

Վերլուծական

Երբ հայտնի դարձավ, թե Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորելու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տարբեր ենթադրություններ արվեցին: Ի՞նչ «խաղ էր սրանով փորձում խաղալ» ՕԵԿ-ը երևանցիների գլխին: Երիցյանը՝ որպես մարդ, որպես պաշտոնյա, դրական ընկալում ունի, բայց նույնիսկ 3 տարվա «օեկականությամբ»՝ նրան այդպես էլ չի հաջողվում տեղավորվել «ՕԵԿ ընկալումներում»՝ անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանգնած է եղել հիշյալ կուսակցության ակունքներում՝ կուսակցության ուժային «կնքահայրն էր» (յուրաքանչյուր կուսակցության կցվում է մեկ ուժային, որին կուրատորի դեր է վերապահվում. ՕԵԿ ուժային «քավորը»՝ ՕԵԿ-ացումից տարիներ առաջ հենց Արմեն Երիցյանն էր), Արթուր Բաղդասարյանի ընկերն էր… Միանշանակ էր մի բան՝ Արմեն Երիցյանն ավելի բարձր վարկանիշ կարող է ձեռք բերել, քան ՕԵԿ կուսակցությունն իր ցուցակով:

Եվ ուրեմն ինչի՞ է ձգտում ՕԵԿ-ը: Թեկնածուն նախարար է. ճիշտ է, Երևանի քաղաքապետը «փողի վրա նստած քաղաքի նայողն» է և ԱԻ նախարարից ավելի շահավետ պաշտոն ունի, բայց ի՞նչ է՝ հաղթելու դեպքում նախարարը պատրաստվում է լքե՞լ նախարարությունը՝ երբ ինքն էլ խոստովանում էր թե՝ «էնքա՜ն բան ունեմ նախարարությունում անելու»՝ «ինչի՞ս էր»-ի համատեքստով:

Երիցյանին իսկապես հաջողվեց Մհեր Շահգելդյանի անհաջող կառավարումից հետո (երբ նախարարությունում տեր ու տնօրենը ոչ թե նախարարն էր, այլ Փրկարար ծառայության պետ «Լոնդիկը») ձեռքը վերցնել նախարարության բոլոր լծակները և արհեստական, «էնքան որ մեկին նախարարի պաշտոն տալու համար» ձևավորված նախարարության իմիջից ԱԻՆ-ը դարձնել ընկալելի՝ որպես «պետքական», գործ անող նախարարություն (ի դեպ, թեմայից դուրս առաջարկ նախարարին. տեսնելով, թե ինչ ծանր աշխատանք են իրականացնում փրկարարները և ինչպես է արդեն բնակչությունը ցանկացած հարցի հետ կապված ահազանգում «911», առաջարկում եմ գոնե որոշ ծառայություններ՝ օրինակ, դռան փականի փակվել, լվացքի պարան փաթաթվել, դարձնել վճարովի՝ դրանով իսկ բարելավելով ոչ համարժեք վճարվող փրկարարների սոցիալական դրությունը):

Ի՞նչ է՝ Երիցյանին նախագահական ընտրություններից հետո պաշտոնանկություն էր սպասում և որոշվել է նախարարությունը հանել ՕԵԿ գրանցումից, իսկ Երիցյանին փոխհատուցել քաղաքապետարանո՞վ: Սա, իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Արմեն Երիցյան անունը մշտապես շրջանառվել է պոտենցիալ ոստիկանապետերի շարքում և ոչ մի անգամ՝ քաղաքապետերի: Ի՞նչ է՝ Երիցյան Արմենի ոստիկանապետական հավակնությունները փոխարինվել են քաղաքապետական հավակնություններո՞վ: Սա ևս այդքան էլ հավանական չի թվում, թեև անհատականության առումով, իհարկե, Արմեն Երիցյան-քաղաքապետից շատ ավելի բան կարելի է ակնկալել, քան Տարոն Մարգարյան-քաղաքապետից:

Եվ ուրեմն, եթե ուժեղ թեկնածուն ընտրություններին մասնակցում է բնավ ո՛չ հաղթելու մտադրությամբ, ինչի՞ է այդ դեպքում ձգտում ՕԵԿ-ը՝ «Արմեն Երիցյան հրամցնելով» երևանցիներին՝ ընդամենը փորձ է անում քաղաքական ուժ լինելու պատրա՞նք ստեղծել, կենդանության նշաննե՞ր ի ցույց դնել, թե՞ նաև հստակ առաջադրանք է տրված՝ այսպես կոչված, «ձայն ջարդելու» օպերացիայի մոտիվներով: Վերջին ենթադրությունը առավել տրամաբանական էր համարվում քարոզարշավի առաջին իսկ օրերից, ինչը հաստատելու գործում քիչ ջանքեր չգործադրեց նաև ՕԵԿ քաղաքապետացուն՝ ի հակակշիռ «Ժառանգության» «արթնացիր»-ին, երևանցիներին ասելով «զարթնի՛ր» և համանման այլ՝ չհասկացողների համար աննշան թվացող մանրուքներով:

- Պարո՛ն Երիցյան, «Մենք կարող ենք ավելին»՝ ումի՞ց եք կարող՝ ուրիշներից, թե ինքներդ ձեզնից:

- Բոլորից: Մենք մեր ծրագրով նոր աշխատաոճ ենք առաջարկում, բոլորը պետք է տեսնեն: «Մենք կարող ենք ավելին» ասելով՝ բոլոր ոլորտներին առնչվելու ա՝ սկսած Երևան քաղաքի կառավարումից, շենք-շինություններից… Մենք մեր ոճն ենք առաջարկում և մեր ոճով գնանք առաջ:

- Տարոն Մարգարյանից ավելի՞ն կարող եք առաջարկել:

- Իհարկե՛, կարող ենք:

- Էսպես ասենք, Տարոն Մարգարյանն այսօր հռչակված է որպես «վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետ»: Արդյոք Դուք համաձա՞յն եք այդ որակման հետ, արդյոք Ձեր մեջ ուժ գտնու՞մ եք՝ մրցակցել «20 տարվա լավագույն քաղաքապետի հետ»:

- Մենք կարող ենք աշխատել, մենք ունենք մեր ծրագրերը: Յուրաքանչյուր ժամանակ ունի իր ոճը: Ես, օրինակ, Արտակարգ իրավիճակների նախարարությունում առաջարկեցի նոր ոճ, նույնը պետք է անենք քաղաքում տարբեր ոլորտների հետ: Վերջիվերջո, մենք երևանցուն պետք է ասենք՝ զարթնի՛ր քնից:

- Ինչի երևանցին քնած է՞:

- Այո՛, քնած է: Բոլորս էլ քնած ենք:

- Իսկ եթե Դուք լինեք քաղաքապետ ու էդպիսի քաղաքացիներ ունենաք, որոնք զարթնած են ու պահանջում են, կկարողանա՞ք դրա «տակից դուրս գալ»:

- Դրա համար էլ էնպես պետք է անենք, կարծում եմ, պետք է ստեղծենք երևանցիների ակումբ, որտեղ երևանցիները հավաքվեն, մենք պետք է հասարակ երևանցու ձայնը լսենք, տեղ տանք երևանցու ասածներին:

- Հիմա չի լսվում, փաստորեն…

- Ես հիմա չգիտեմ, լսվում ա, թե չէ: Ես իմ առաջարկն եմ ասում՝ որ էդ ակումբները պետք է ստեղծվեն:

- Ո՞նց եք բայց Ձեզ զգում որպես կուսակցական, մի տեսակ չեք կարողանում չէ՞ համակերպվել:

- Դե, գիտեք, դժվար է: Եթե 30 տարի ոստիկան ես, հետո գալիս ես Արտակարգ իրավիճակների նախարարություն, գիտե՛ք, ուժային նախարարություն է, բայց անելու բաներ շատ կա:

- Իսկ որպես ոստիկան ե՞ք էլի քաղաքապետ աշխատելու: Ոստիկանական ոճ եք կիրառելո՞ւ:

- Ես որպես ոստիկան չեմ աշխատում: Առաջին հերթին սիրում եմ կարգ ու կանոնը: Շատ կարևորում եմ որ յուրաքանչյուր թաղ ունենա իր «անձնագիրը», որտեղ վերևից ներքև գրված լինի՝ ինչ կա, ինչ չկա:

- Իսկ դա մի տեսակ բյուրոկրատական աշխատանք չի՞: Օրինակ, էդպիսի աշխատանք անում է սփյուռքի նախարարությունը, բայց իրենք սկզբնավորման օրից երևի «անձնագրավորում են» և այլն, բայց թե կոնկրետ ի՞նչ են անում, դեռ չի երևում: Դուք էլ եթե մի քանի տարի զբաղվեք «անձնագրավորումով», երևանցին կզարթնի՞:

- Չէ, ես ասում եմ՝ եռամսյակը մեկ պետք է հանդես գալ հաշվետվությամբ՝ ինչ է արվել, ինչ կա անելու:

- Դուք էլ ե՞ք շեշտը դնելու արտաքինի վրա՝ ծաղիկներ, պինգվինիկներ, թե՞ ավելի խորքային հարցեր եք լուծելու:

- Բոլոր ոլորտներով էլ պետք է աշխատենք՝ և՛ գեղեցկությունը պետք է լինի, և՛ բովանդակությունը: Կարելի է, կարելի է ավելին անել:

- Իսկ հիմա ՕԵԿ-ը ՀՀԿ-ին մրցակից է՞, թե՞, ինչպես ասում են, ուղղակի մասնակցում եք, որ «ձայներ ջարդեք»:

- Չէ՛, չէ՛, մենք մրցակից ենք բոլորին: Մենք բոլորի ծրագրերը հարգում ենք, բոլորին հարգում ենք, բոլորն էլ արժանի թեկնածուներ են, բայց մենք ունենք մեր ծրագիրը և կյանքի ենք կոչում մեր ծրագիրը:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2009թ. Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին ևս ՕԵԿ-ը մասնակցեց, սակայն չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմն ու այդպես էլ դուրս մնաց Երևանի «կառավարումից»:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված