Րաֆֆի Հովհաննիսյանի որդին պատրաստվում է ապրել Գյումրիում
Քաղաքական
Գյումրիում իր ելույթը սկսելուն պես Րաֆֆի Հովհաննիսյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց կինոթատրոնի ղեկավարությանը՝ նշելով, որ Թալինում արդեն իսկ խոչընդոտ են ստեղծել իր համար, նախապես խոստացել էին վաղվա հանդիպման համար դահլիճ տրամադրել, սակայն այսօր մերժել են:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ ժողովուրդը նստած տեղից բացականչեց՝ հազար ամոթ, չեն էլ ամաչում: Րաֆֆին շարունակեց, ասելով, որ ամոթի խնդիր չկա, քանի որ իր հաղթանակը սկսվել է Գյումրիից և ոչինչ, ոչ մի ապօրինի իշխանություն, գողացված ընտրություն, ոտնահարված իրավունք և հեգնական վերաբերմունք իրեն իրեն չի կարող հետ պահել Գյումրիից, քանի որ ինքը գյումրեցիների զինվորն է:
«Եվ թող ոչ մեկը իր նստավայրում նստած՝ ապօրինի, մեզ ոչխարի հոտի նման չհաշվի, ապրիլի 9-ին մենք երդում տվեցինք միասին կամ ուղղակի Ազատության հրապարակում կամ հեռակա կարգով, կապ չունի ասելու համար, որ սա մեր հայրենիքն է, մենք չենք հիասթափվելու, չենք ծնկելու, որ այսօր մեր ժողովրդի ապագան մեր ձեռքին է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա Գյումրիում ընթերցեց «Նոր Հայաստանի հռչակագիրը»՝ ասելով, որ իշխանությունները հինգ տարին չեն հանելու, և ցանկության դեպքում իշխանափոխությունը կլինի այս տարվա ընթացքում: Ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, հայտարարելով, որ Երևանը թող մնա երևանցիներին, իսկ նոր Հայաստանում ինքը կգա ու կապրի Գյումրիում:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գյումրի էր եկել «Ժողովրդավարական հայրենք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգության» խմբակցության նախկին գումարման պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան