Մարդիկ իրենց ապարանցի են համարում միայն այն պատճառով, որ Աղվան Հովսեփյանն է ապարանցի
Հայկական Մամուլ
Ամենասրսուռ ապարանցին ես եմ, բայց այսօր մարդիկ իրենց ապարանցի են համարում միայն այն պատճառով, որ Աղվան Հովսեփյանն է ապարանցի: Այլ պարագայում իրենք իրենց ապարանցի չէին համարի: Ես չեմ կարող լինել մի միության անդամ, որը սիստեմատիկաբար ապարանցիների պատիվը գցելով՝ պաշտպանում է իշխանական շահերը: Եթե իշխանական թեկնածուն մի պոլի փետ լինի, ապա, հավատացեք, «Նիգ-Ապարանը» կհայտարարի, որ սատարում է այդ պոլի փետին, միայն նրա համար, որ այդ պոլի փետն իշխանական թիմից է: Դա միանշանակ այդպես է: Եվ հետո. Ոչ ոք նրանց չի լիազորել խոսել բոլոր ապարանցիների անունից, նրանք նույնիսկ իրավունք չունեն խոսել միության բոլոր անդամների անունից: Թող ապարանցիների հոգսերով զբաղվեն՝ քաղաքական հայտարարություններ անելու փոխարեն: Ապարանի գյուղերը դատարկվում են, իսկ իրանք երկու հատ բոնբոներկայով ժողովրդին խաբելով ման են գալիս, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախկին անդամ Լյովա Եղիազարյանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի ապրիլի 23-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը