ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին Սաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբ Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորում Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները 

«Ազգ». Նախընտրական տրամաբանությունը

Հայկական Մամուլ

Քաղաքական դաշտը երեկ շարունակում էր ապրել նախընտրական տրամաբանությամբ:

Նախՙ հատուկ քննչական ծառայություն հարցաքննության էր հրավիրվել «Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը , որը հարցաքննությունից հետո լրագրողներին պատմեց, թե իրեն հարցրել են ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից իրեն բռնության ենթարկելու դեպքի մանրամասների մասին: Մինչ այդ էլ գլխավոր դատախազության շենքի մոտ ժառանգականները, այդ թվում' Րաֆֆի Հովհաննիսյանը, բողոքի ակցիա էին կազմակերպել: Արմեն Մարտիրոսյանին փաստորեն որպես վկայի հարցաքննում են ոչ միայն այդ, այլեւ նույն օրվա առավոտյան գյումրեցիների հետ Երեւան գալուց հետո եւ Բաղրամյան պողոտայով երթով անցնելիս տեղի ունեցած միջադեպի հարցով, երբ ոստիկանները փորձել էին քաշքշուկ ստեղծել: Փաստորեն' ակամա Ա. Մարտիրոսյանի քարոզարշավը լավագույնս կազմակերպում են մեր ոստիկանները եւ ՀՔԾ-ն' Մարտիրոսյանը ցուցմունք, ապա հարցազրույց է տալիս' իրեն բռնության ենթարկած «Բիզոն» մականունով ոստիկանի մասին, ինչով նաեւ լուսաբանումն է լավագույնս ապահովվում:

ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը եւս շարունակում է անմիջական հանդիպումներին զուգահեռ օգտագործել սոցիալական ցանցերը: Սովորաբար նրա գրառումներին սկսում են ռմբակոծելով արձագանքել ՀՀԿ-ականները, բայց այս անգամ նրա սեփական կուսակիցները եւս ստիպված էին երեկ պարզաբանումներ տալ, քանի որ Օսկանյանն այս անգամ գրել էր, թե աշնանային նստաշրջանի սկզբում ԲՀԿ-ն պետք է հայտարարի ընդդիմադիր կուսակցություն լինելու մասին, քանի որ դրանից կշահեն երկիրը, քաղաքական համակարգն ու քաղաքացին: Օսկանյանի կարծիքով' առանց իրեն ընդդիմադիր հռչակելու ԲՀԿ-ն առաջիկա տարիներին չի կարող այդպիսի դերակատարում ստանձնել:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն , օրինակ, երեկ հարկ էր համարել անդրադառնալ այդ գրառմանը եւ նշել, թե ԲՀԿ-ն բաց է որեւէ կարծիք, այդ թվում Օսկանյանի այդ տեսակետը քննարկելու, միաժամանակ չէր զլացել կրկնել, որ քաղաքական ուժի իշխանություն լինել-չլինելը որոշում է օբյեկտիվ իրականությունը. ԲՀԿ-ն մաս չէ իշխանական կոալիցիային, եւ դրանով ամեն ինչ ասված է, ընդդիմադիր լինելն էլ ոչ թե եվրոպական հանձնարականներով կամ ԱԺ արհեստածին դրույթով է որոշվում, այլ այդ ուժի ներկայացրած քաղաքական օրակարգոով, մի խոսքով... Մի խոսքով' Օսկանյանը չի թողնումՙ ԲՀԿ-աններն ու մյուսները հանգիստ քնեն' անձնական տեսակետներ հայտնելով, իսկ պաշտոնական տեսակետի համար էլ ուրիշներին է տեղ թողնում: Բայց այս ամենն ուղղելի է, ընդամենը մինչեւ մայիսի 6-ը կտեւիՙ հուսանք: Այլապես' իրար պետք է խառնվեն մյուս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չէին ուզենա իրենց ընդդիմադիր լինելու տիտղոսը զիջել որեւէ մեկին եւ հատկապես այսպես կոչված այլընտրանքին:

Համենայն դեպս' Օսկանյանի ասածի շուրջը երեկ իրարանցում էր, իսկ իրարանցումը իսկական քարոզչական տրյուկ է ու այն, ինչ այս պահին պետք է ավագանու ԲՀԿ-ական ցուցակը գլխավորողին: Ու ՀՀԿ-ականներից ոմանք դա հասկացան ու շատ չուռեցրին տեղի ունեցածը' ԲՀԿ պաշտոնական տեսակետ կլինի' կխոսեն: Առանց այդ էլ երեկ Օսկանյանն Աջափնյակում նշել էր, թե Հայոց նորագույն պատմության ճակատագրական փուլն է հիմա, եւ եթե մայիսի 5-ի ընտրությամբ էլ երկրում թեկուզ քաղաքի մակարդակով իշխանափոխություն չլինի, հաջորդ հնարավորությունն ընդամենը կլինի 2017-2018 թվերին:

Դե իսկ ներկայիս քաղաքապետը, ում ուզում են փոխել առնվազն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, երեկ հանգիստ շարունակում էր աշխատել. Երեւանի փողոցներից շատերն ասֆալտահան' սպասում էին նոր ասֆալտին, ինքը' Տարոն Մարգարյանն անցել է էպիստոլյար ժանրին եւ իր ընտրողներին տուն առ տուն, ընտրող առ ընտրող նամակներ է գրում, պատմում, որ ծանոթ է պրոբլեմներին, պետք է աշխատել ու Երեւանը դարձնել ավելի լավը: Տարոնի ԱԺ փոխնախագահ ընկերուհի եւ կուսակից Հերմինե Նաղդալյանն օգնության հասավ մի պահ եւ ասում էր, թե ողջ թիմով, բաց ճակատով են կանգնում ժողովրդի առաջ, քանի որ եւ որպես քաղաքապետ, եւ որպես ավագանի այս տարիներին աշխատել են, պարզերես են' քաղաքի դեմքը լրջորեն եւ էականորեն փոխվել է, բավական գործ է արվել ու քաղաքապետներից յուրաքանչյուրը դրական դեր ունի այս բոլորում: Հերմինե Նաղդալյանը պատասխանում էր ՀՅԴ ավագանու ցուցակից Աղվան Վարդանյանին, որ քննադատել էր ՀՀԿ-ին: «Երեւան, փոխիր Հայաստանը» կարգախոսը կրող ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրի վրա գրել է«Մեկ անգամ, այս անգամ վստահեք, Ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը»' ծրագրի վեց կետ առաջարկելով հանրությանն իր բուկլետում եւ այս անգամ հուսալով, որ իր ողջ հնարավորությունն է ցույց տալու, իսկ դե ընտրություններից հետո էլ, միասին բոլոր ընդդիմադիրներով իրենց քաղաքապետին են առաջադրելու:

Հեռուստացույցով բարեհամբույր-բարեհամբույր խոսում էր ՀԱԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, թե' իշխանությունը քաղաքացուն, քաղաքային մշակույթն էր ուզում, որ իշխի քաղաքում ու համոզում էր դրա համար ՀԱԿ-ին ընտրել, դեռ դերասան Աշոտ Ադամյանի ձայնն էլ մարդկանց ապրիլի վերջին նշանակված հանրահավաքին կանչեց: Չգիտեմ' ով կգնա, բայց Վահագն Խաչատրյանը հաստատ քաղաքային մշակույթ ունի, բայց դե որ փող չունեն քարոզարշավի' էդ լավ չէ:

Ամեն ինչ այս օրերին դիտվում եւ դիտարկվում է նախընտրական տրամաբանության մեջ' պետդեպի զեկույցից սկսած մինչեւ ամենահասարակ միջոցառումներ:

Հանգստյան օրերին կայքերում լայնորեն քննարկվում էր ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանում 2012 թվականին մարդու իրավունքների վիճակի մասին, որտեղ աննպաստ ձեւակերպումներ կային ե՛ւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, ե՛ւ երկրում կոռուպցիայի մակարդակի, ե՛ւ բանակի իրավիճակի, ե՛ւ անգամ լրատվամիջոոցների' քաղաքական կարծիքների բազմազանություն չապահովող, օբյեկտիվ չլուսաբան վերաբերյալ: Ու դա վերաուղղվում էր ե՛ւ երկրի նախագահին, ե՛ւ իշխող կուսակցությանը:

Իսկ մենք նշենք, որ ամերիկացիները շարունակում են մնալ իրենց ոճի մեջ' գնահատականների ժամանակն ու ձեւաչափը սովորաբար քաղաքական ենթատեքստերին հարմարեցնելով եւ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին գործարկելով: Ու միգուցե ճիշտ է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, որ ասում է, թե որոշ խնդիրներ որոշակիորեն շեղված են իրականությունից, չնայած հիմնախնդիրներ էլ կան, որոնք գոյություն ունեն: Համենայն դեպս' մինչեւ հիմա պետդեպը լռում էր, ու հենց մաքսային միության վերաբերյալ հուշագիր ստորագրեց Հայաստանը' հանկարծ պետդեպի խիստ զեկույց դեմ տվեցին:

Դե բա' մինչեւ մայիսի 5-ը հետաքրքրություն չառաջացնե՞ն, քննարկման նյութ չլինի ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության համար: Պետդեպն էլ էս գործում իր բաժինը պե՞տք է ունենա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Ամենադիտված