Սեպտեմբերից կարիերայի նշանակալի հեռանկարներ. կենդանակերպի այս նշանները աշունը սկսում են մեծ հաջողությամբ Նախկին նախարարը ցանկանում է դառնալ քաղաքապետ Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ Բժիշկը զգուշացրել է պատրաստի սնունդ ուտելու վտանգների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին ԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում «Մեր առաջին սեպտեմբերի 1-ը»․ Գուրգեն Դաբաղյանի դուստրը՝ առաջին դասարան Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը Մուրճով ջարդել է պատմական ապակիները․ Օհայոյի բնակիչն ընդունել է ԱՄՆ փոխնախագահի տան վրա հարձակման մեղքը Քրիստինե Մարգարյանն առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել 

«Ազգ». Տեղահանության ընթացքում 800 հազար հայ է սպանվել

Հայկական Մամուլ

«Տեղահանության ընթացքում 800 հազար հայ է սպանվել»,- հայտարարել է Թաներ Աքչամըՙ պատասխանելով «Զամանի» հարցերին

Թուրքական «Զաման» թերթը ապրիլի 24-ի նախօրեին երկու հարցազրույց է վերցրել: Մեկըՙ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Թաներ Աքչամից, իսկ մյուսըՙ Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուից: Վերջինը «Զամանի» թղթակցին ասել է, որ տեղահանության ընթացքում սպանված հայերի թիվը 8 հազար 500 է:

Թաներ Աքչամի կարծիքովՙ սպանված հայերի թիվը 800 հազար է: Տվյալ հոդվածը պատրաստել ենք Աքչամի տեսակետները ներկայացնելու, այլ ոչ թե նրա հետ բանավիճելու համար: Բայց ակնհայտ է, որ Աքչամը հաշվի չի առնում նախքան տեղահանությունը հայաշատ քաղաքներում հայ տղամարդկանց խմբերով քաղաքից դուրս բերելու եւ սպանելու, զորակոչի ենթարկված հայ զինծառայողների աշխատանքային գումարտակներում ոչնչացնելու, զորակոչը նախ 20-45, ապաՙ 15-20 եւ 45-60 տարեկանների նկատմամբ կիրառելու, մինչեւ 15 տարեկան տղաներին իբրեւ բեռնակիր թուրքական բանակին մատակարարելու պատրվակով հավաքագրելու, սովի եւ ցրտահարության մատնելու միջոցով ոչնչացնելու, առավել եւսՙ տեղահանվող տղամարդկանց բնակավայրերից դեռեւս դուրս չեկած քարավանից առանձնացնելու ու մորթելու փաստերը:

Համենայն դեպս, հարցազրույցն ամբողջացնում է Աքչամի կարծիքի մասին մեր պատկերացումները, ուստի ուշադրության ենք ներկայացնում կրճատումներով:

- Որքա՞ն է 1915-ին տեղահանված հայերի թիվը:

- Թալեաթ փաշային վերագրվող եւ «Սեւ կազմով տեղահանության թղթապանակ» կոչվող գրքույկում տեղահանված հայերի թիվը 924.158 է ներկայացվում: Ըստ երեւույթին, փաշան այս գիրքը ավարտել է 1918-ի սկզբներին: Հետեւաբար, դա տեղահանվածների թվի վերաբերյալ ամենաստույգ աղբյուրը պիտի համարվի: Սակայն ներկայացրած ցանկը լուրջ թերություններ ունի: Ցանկում ընդգրկված չեն Ստամբուլից, Էդիրներից, Ալդընից (Իզմիր), Բոլուից, Քասթամոնուից, Չանաքքալեից, Քութահիայից, Ուրֆայից, ընդհանուր առմամբ շուրջ 15 բնակավայրերից աքսորված հայերը: Այս քաղաքներն ավելացնելու դեպքում տեղահանված հայերի թիվը կհասնի 1,2 միլիոնի:

- Որքա՞ն սպանվեց տեղահանության ընթացքում:

- 1918-ի նոյեմբերին իթթիհատականներին փոխարինող օսմանյան նոր կառավարությունը զոհված հայերի առնչությամբ հանձնաժողով էր ստեղծել: 1919-ի մայիսին հանձնաժողովը հրապարակեց աշխատանքների արդյունքը: Ըստ դրա, սպանված հայերի թիվը 800 հազար է: 1928-ին Առաջին աշխարհամարտի զոհերի մասին գիրք հրատարակեց նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը: Գրքում նշված է. «Պատերազմի տարիներին 800 հազար հայ եւ 200 հազար հույն մահացել են կոտորածի, տեղահանության հետեւանքով կամ աշխատանքային գումարտակներում»: Այս թիվը չի ընդգրկում 1918-ից հետո սովի, համաճարակի, կոտորածի հետեւանքով Կովկասում մահացածներին: Հետեւաբար, սպանվածների ընդհանուր թիվը 1 միլիոնի է հասնում:

- Սպանության ի՞նչ մեթոդներ էին կիրառվում:

- Առնվազն 4-5 մեթոդ: Առաջինը, որ կիրառվել է առափնյա Տրապիզոն, Սամսուն եւ Օրդու քաղաքներում, հայերին նավակներով ծովում խեղդամահ անելն էր: Երկրորդՙ որոշ տեղերում հայերին սպանել են հենց իրենց գյուղում, առանց տեղահանելու, կամ լցրել են եկեղեցիներ ու ողջակիզել: Երրորդՙ «Թեշքիլաթը Մահսուսայի» ջոկատները եւ քուրդ աշիրաթները նախապես նշված վայրում հարձակվել են քարավանների վրա եւ կոտորած սարքել: Կոտորածներ են սարքել նաեւ Սիրիայի եւ Իրաքի անապատների աքսորավայրերում: Այնտեղ գործել են ժանդարմերիայի ստորաբաժանումներն ու չերքիզական հրոսակախմբերը: 1916-ին Տեր Զորում սպանվածների թիվը ենթադրաբար 200 հազար է, սակայն գերակշռող մեծամասնությունը սովի, ծարավի, համաճարակի եւ կլիմայական պատճառներով է մահացել:

- Դուք համոզվա՞ծ եք, որ 1915-ը ցեղասպանություն էր, եւ ինչո՞ւ:

- Թուրքիայում շատերն անտեղյակ են, սակայն «ցեղասպանություն» հասկացությունը մեծապես շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության օրինակով: Ռաֆայել Լեմկինը, որ «ցեղասպանություն» հասկացության հայտնաբերողն է, իր հայտնաբերությունը որոշակիորեն պայմանավորել է հայոց ցեղասպանությամբ: Այդ մասին բազմիցս նշել է իր հուշերում: Ինքը նաեւ 1948-ի ցեղասպանության կոնվենցիայի գյուտարարն է, եւ ասում է. «Ես այս հասկացությունն ու օրենքը ձեւակերպել եմ հայերի հետ պատահածը բացատրելու համար»: Մինչդեռ, մենք վիճարկում ենք 1915-ի ցեղասպանությունը, մի՞թե սա տարօրինակ չէ: Կարծում եմ, հիմա արդեն որեւէ օգուտ չի բերի վիճարկելով ժամանակ կորցնելը: Այն շրջանակները, որոնք ուզում են ժխտել 1915-ը, օգտագործում են ժողովրդի անտեղյակությունը:

- Ի՞նչ կարծիքի եք թուրքերին սպանելու հայերի ձեռնարկումների մասին:

- Վրեժխնդրության այդպիսի գործողություններ տեղի են ունենում զանգվածային յուրաքանչյուր կոտորածներից հետո: Բոլշեւիկյան հեղափոխության հետեւանքով ռուսների նահանջից հետո, 1918 եւ 1919 թթ. որոշ հայ չեթեներ վրեժխնդրության են դիմել Էրզրումի, Երզնկայի եւ Կարսի շրջաններում: Սպանությունն, ինչ խոսք, սպանություն է, սակայն անիմաստ է չեթեների անվերահսկելի գործողությունը համեմատել սեփական քաղաքացիների հանդեպ պետության իրականացրած եւ 1 միլիոն մարդու սպանության պատճառ դարձած գործողությունների հետ, թե սպանությունները փոխադարձ են եղել: 1918-ից հետո իրականացած վրեժխնդրությունը չի կարող հակակշիռը լինել օսմանյան կառավարության սեփական քաղաքացիների նկատմամբ պարբերաբար իրականացրած բնաջնջման գործողությունների: Իթթիհատականներն այս երկրում զուտ էթնիկ եւ կրոնական պատկանելության պատճառով 1 միլիոն մարդ են սպանել:

- Ո՞րն է հայկական հարցի լուծումը:

- Իմ կարծիքով, ճիշտ կլինի խոսել ոչ թե հայկական, այլՙ թուրքական հարցի մասին: Մենքՙ թուրքերս, նախ պատմական իրողությունների շուրջ խոսել պետք է սովորենք, պետք է զանազանենք պետության անելիքները հասարակության անելիքներից: Հարցը պետական մակարդակով լուծելու հավակնություն ունեցող կառավարությունը նախ ձեւակերպումները պիտի փոխի, պետք է վերջ տա հայերի հանդեպ ատելություն սերմանող հրապարակումներին, անհապաղ պետք է կազմալուծի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող» խորհուրդը, այլապես Թուրքիան ցեղասպանության առնչությամբ չի կարող ոչինչ անել: Երկրորդըՙ սահմանների բացումն է: Քանի դեռ սահմանները փակ են եւ Հայաստանի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, անհնար է լուծել ամեն մի խնդիր: Երրորդՙ պետք է ներողություն խնդրել: Չորրորդՙ անցյալի վնասները պետք է փոխհատուցել, թերեւս անատոլիական արմատներ ունեցող հայերին Թուրքիայի քաղաքացիութուն տրամադրելը փոխհատուցման տպավորիչ քայլը կլիներ, մյուսըՙ հայկական պատմամշակութային արժեքների վերանորոգումն է:

Ինչ վերաբերում է հասարակության անելիքներին, օրինակՙ ապրիլի 24-ին Ստամբուլի եւ Անկարայի կենտրոնական մզկիթներում զոհվածների հիշատակին հոգեհանգստի աղոթք կարդալը շատ տպավորիչ կլինի:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք տեղահանության 100-րդ տարելիցինՙ 2015-ին:

- Եթե Թուրքիան լրջորեն չվերանայի իր քաղաքականությունը, ԱՄՆ-ն, Անգլիան եւ Իսրայելը չփոխեն որդեգրած դիրքորոշումները, ապա հազիվ թե յուրահատուկ բան տեղի ունենա: Ներկա պահին որեւէ հիմք չկա ենթադրելու, որ նշված երկրների մոտեցումները փոփոխության կենթարկվեն: Ես կցանկանայի, որ 2015-ին Թուրքիան ձերբազատվեր Ադրբեջանի կապանքներից: Հայաստանյան քաղաքականությունը Ադրբեջանով պայմանավորող, վերջինի պատանդը դարձած Թուրքիան չի կարող ոչ մի հարց լուծել: 2015-ին հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելը թերեւս նրա համար կհանդիսանար պատվաբեր սկիզբ: Հուսով եմ, որ քրդական հարցի լուծման առնչությամբ համարձակ քայլեր կատարող Թուրքիան նույն համարձակությամբ քայլերի կդիմի նաեւ հայոց ցեղասպանության հարցում: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ ձերբազատվի Ադրբեջանի կապանքներից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերից կարիերայի նշանակալի հեռանկարներ. կենդանակերպի այս նշանները աշունը սկսում են մեծ հաջողությամբ Նախկին նախարարը ցանկանում է դառնալ քաղաքապետ Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ Բժիշկը զգուշացրել է պատրաստի սնունդ ուտելու վտանգների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ինԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղելՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում «Մեր առաջին սեպտեմբերի 1-ը»․ Գուրգեն Դաբաղյանի դուստրը՝ առաջին դասարան Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը Մուրճով ջարդել է պատմական ապակիները․ Օհայոյի բնակիչն ընդունել է ԱՄՆ փոխնախագահի տան վրա հարձակման մեղքը Քրիստինե Մարգարյանն առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինըՌուսաստանը, Չինաստանն ու Մոնղոլիան համատեղ սահմանային զորավարժություններ կանցկացնենԿալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են դատարան տեղափոխել․ փաստաբանը՝ նրա վիճակի վատթարացման մասին «Ինձ դա տարօրինակ թվաց»․ Պուտինի օգնականը՝ Փաշինյանի հայերեն ելույթի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը Ռուս գիտնականներին հաջողվել է ութ անգամ բարձրացնել «գազային մարտկոցների» հզորությունըՓաշինյանը Պուտինին հայտնել է, որ Հայաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեից Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ) Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին Լեհաստանում հայտնաբերվել է «վամպիրի» եզակի գերեզման՝ մանգաղով և կողպեքովԴիլիջանում բախվել են «Ֆորդն»-ն ու «Լադա»-ն․ կան վիրավորներ Եվրահանձնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցում դիմել է գործընկերներինԲիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը (տեսանյութ) Այս կենդանակերպի նշանները կարող են փոխել աշխատանքը սեպտեմբերին ՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության 2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ) Զախարովան արձագանքել է Լեհաստանին Օլիմպիական խաղերից հնարավոր հեռացնելու մասին տեղեկություններինՓաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ) ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից. «Հրապարակ» Պապանձվել եմ… էլ դիմանալու չի․ Նիկոլայ Եղիազարյանը՝ Հովհաննես Գրիգորյանի մահվան մասին (Լուսանկարներ) Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՈւֆայից մեկնած և Կայսերիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը ուղևորներին հասցրել է Անթալիա Ռուսաստանում արձագանքել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի վերաբերյալ Տուսկի հայտարարությանըՊուտինը շնորհակալություն է հայտնել Ռահմոնին Տաջիկստանում ռուսաց լեզվին աջակցելու համարԱյսօր իմ աշխատանքային վերջին օրն է փոխնախարարի պաշտոնում․ Արթուր Մարտիրոսյան 25-ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվելիս զբաղվել է հանցավոր գործունեությամբ․ ինչ է բացահայտվել Գագիկ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգմшն. փաստաբանական խումբ (տեսանյութ)Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ) Մադուրոն կփորձի հասնել ԱՄՆ-ում իր դեմ քրեական գործի կարճմանըՈւկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել Փորձագետը մեկնաբանել է Զելենսկու՝ սեպտեմբերին հնարավոր «մեծ փոփոխությունների» մասին հայտարարությունըՈսկու գինը առաջին անգամ օգոստոսի 19-ից ի վեր իջել է 4,4 հազար դոլարից ցածր
Ամենադիտված