Շքեղ հյուրանոցի բոլոր համարներում կախված է Սերժ Սարգսյանի դիմանկարը
Հայկական Մամուլ
Ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվող Սոչի քաղաքը շարունակում է մնալ լրագրողների ուշադրության կենտրոնում: Ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցները պարբերաբար լուսաբանում են, թե ինչպես է ընթանում մարզական ավանի շինարարությունը, եւ ինչ նորամուծություններ է նախապատրաստում քաղաքը բազմահազար հյուրերի համար: Օրերս Սոչի է այցելել նաեւ sportsdaily.ru-ի թղթակիցը:
Տարաբնույթ դիտարկումների շարքում լրագրողը նկատել ու արձանագրել է, որ իր հանգրվանած շքեղ հյուրանոցի բոլոր համարներում, չգիտես ինչու, կախված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը: Ցավոք, հեղինակը չի նշում, թե որ հյուրանոցն է դա, սակայն կարելի է ենթադրել, որ հյուրանոցի տերը հայաստանցի այն մեծահարուստներից է, ովքեր նախընտրում են իրենց ներդրումները կատարել օտար երկրում՝դրա հետ մեկտեղ յուրահատուկ կերպով երախտիք արտահայտելով հայրենիպետության ղեկավարի հանդեպ:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի ապրիլի 23-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը