«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Ասթոն Վիլային»:
Հանդիպումն ավարտվեց Ֆերգյուսոնի սաների հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Արդյունքում մանչեսթերյան թիմը ժամանակից շուտ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը: Սա «Յունայթեդի» 20-րդ չեմպիոնական տիտղոսն էր:
Հանդիպման երեք գոլերն էլ հեղինակեց Ռոբին Վան Պերսին: 2-րդ րոպեին Պերսին բացեց հաշիվը, 13-րդ րոպեին կրկնապատկեց, իսկ 33-րդ րոպեին դարձավ հեթ–թրիկի հեղինակ:
Նշենք, որ «Յունայթեդը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն էր դարձել 2011-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան