ՀՀ իշխանությունների հասցեին արեւմտյան կառույցները լուրջ մեղադրանքներ են հնչեցրել
Հայկական Մամուլ
Զարմանալի զուգադիպությամբ իրար հետեւից հրապարակվեցին ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների, այդ համատեքստում նաեւ 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության խմբի զեկույցը ՀՀ նախագահական ընտրությունների մասին: Նույն զարմանալի զուգադիպությամբ այս զեկույցները հրապարակվեցին Երեւանի ավագանու ընտրություններից առաջ՝ նախընտրական թոհուբոհի ժամանակ: Երկու փաստաթղթում էլ ՀՀ իշխանությունների հասցեին արեւմտյան կառույցները լուրջ մեղադրանքներ են հնչեցրել՝ թվարկելով երկու համապետական ընտրություններում տեղ գտած բացթողումներն ու խախտումները: Քանի որ քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում, սա կարելի է ընդունել որպես իշխանություններին ուղղված դեղին քարտ: Եվս մեկ կարեւոր արձանագրում. երեկ մեկնարկած ԵԽԽՎ նիստում ներկայացված զեկույցում, ի տարբերություն հրապարակված նախնական զեկույցի, ձեւակերպումները շատ ավելի կոշտ են:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը