Տարոն Մարգարյանը չգիտի՞ «ա» տառը
Հայկական Մամուլ
Ժամանակին դպրոցն էքստեռն կարգով ավարտած, այնուհետեւ Գյուղակադեմիա (այսօր արդեն Ագրարային համալսարան) ընդունված Տարոն Մարգարյանն է, որը հիմա էլ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Իսկ գրառումը նա արել է Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ 2012-ին բացված հուշամատյանում: Մատյանն էլ ի պահ է տրվել Երեւանի պատմության թանգարանին: Ինչպես երեւում է Տարոն Մարգարյանի գրառումից, դպրոցն էքստեռն ավարտած քաղաքապետը չգիտի հայոց այբուբենի առաջին իսկ տառը՝ «ա» տառը գրելու ձեւը: Բանն այն է, որ հայերեն փոքրատառ «ա»-ն ունի 3 մասնիկ: Իսկ Տարոն Մարգարյանն ամենուր այն գրել է 4, իր ազգանվան մեջ՝ 6 մասնիկով: Կարելի է ենթադրել, որ դպրոցում Երեւանի ապագա քաղաքապետին լավ չեն սովորեցրել տառերը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը