Վան Պերսիի երկրորդ գոլը ոչ թե մրցաշրջանի, այլ դարի գոլն է. Ֆերգյուսոն (տեսանյութ)
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնության շրջանակներում «Ասթոն Վիլայի» հետ չեմպիոնական խաղից հետո մեկնաբանել է Ռոբին վան Պերսիի խաղը:
«Վան Պերսիի երկրորդ գոլը մրցաշրջանի գո՞լ: Բացարձա՛կ, ինձ համար դա դարի գոլն էր: Հիանալի գոլ, հիանալի տեխնիկա, ժամանակի և դիրքի ճիշտ ընտրություն և հիանալի հարված: Վան Պերսին շատ լավ հանդես եկավ: Մրցաշրջանի մեկնարկին նա ֆանտաստիկ մարզավիճակում էր: Նրա մոտ դադար եղավ, ինչպես լինում է բոլոր ֆուտբոլիստների հետ, սակայն նա վերադարձավ: Եվ այսօր նա անկրկնելի էր»,-Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան