Տպավորություն է, որ «Ռեալի» խաղացողները նախանձում են Ռոնալդուին. Սկոլարի
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին զուգահեռներ է անցկացրել Լիոնել Մեսսիի և Ռոնալդուի միջև. տեղեկացնում է իսպանական մամուլը: Այս անգամ համեմատությունը եղել է պորտուգալացու օգտին։
«Մեսսին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն Ռոնալդուն նրանից ուժեղ է: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Մեսսիին ընդունում են ինչպես մեծագույն աստղ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ «Ռեալում» խաղացողները դժգոհ են, որ Ռոնալդուն այդքան ուժեղ ֆուտբոլիստ է, և նախանձում են նրան: Չնայած դրան, Ռոնալդուն չի զիջում Մեսսիին: Եվ ինձ համար լավագույնը Կրիշտիանուն է»,-հայտարարել է Սկոլարին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան