Չեմ ցանկանում լինել Մոուրինյու, Գվարդիոլա, Հայնկես. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իսպանական մամուլին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն համարում է այս կամ այն մարզչի հետևորդը:
«Մարդ պետք է միշտ լինի այնպիսին, ինչպիսին կա, և ես չեմ փորձում նմանակել որևէ մեին: Չեմ ցանկանում լինել Պեպ Գվարդիոլա, Ժոզե Մոուրինյու կամ էլ Յուպ Հայնկես: Իհարկե, սխալներ գործում եմ, սակայն միշտ հնարավորություն ունեմ դրանք ուղղելու, քանի որ մարզչի աշխատանքը գնահատվում է թիմի խաղին և արդյունքներին համապատասխան: Եթե արդյունքը դրական է, ապա մարզչին միշտ դրական են դատում: Հենց այդպես էլ տեղի է ունենում իմ դեպքում»,-նշել է Կլոիպը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան