Ցարնաև եղբայրների ահաբեկչությունը կրոնական դրդապատճառներ ուներ. ԱՄՆ
ԱՄՆ
Բոսթոնի ահաբեկչության համար մեղադրվող Տամերլան և Ջոխար Ցարնաևները կապ չեն ունեցել որևէ իսլամական խմբավորման հետ, չնայած որ նրանց գործողությունները կրոնական դրդապատճառներ են ունեցել. ենթադրում են ԱՄՆ-ի իշխանությունները, տեղեկացնում է FoxNews-ը:
Նախօրեին տեղի էր ունեցել Ջոխար Ցարնաևի հարցաքննությունը, երբ նրան պաշտոնապես մեղադրանք էր ներկայացվել զանգվածային ոչնչացման զենք կիրառելու համար: Ցարնաևին սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:
Քանի որ Ցարնաևը ԱՄՆ-ի քաղաքացի է, նրա գործը քննելու է քաղաքացիական և ոչ թե ռազմական դատարանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)