«Ուրալ»-«Բալտիկա» խաղում ամեն ինչ վճռեց Էդգար Մանուչարյանի անհատական վարպետությունը. Պերևերտալյո (տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Ուրալ»-«Բալտիկա» խաղում նվազագույն հաշվով «Ուրալին» պարտվելուց հետո «Բալտիկայի» մարզիչ Եվգենի Պերևերտալյոն անդրադարձել է իր թիմի խաղին, ինչպես նաև նշել, որ խաղի ելքը որոշել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:
«Առաջին խաղակեսում մենք վատ չխաղացինք, սակայն չիրացրինք մեր պահերը: Եթե հաջողության հասնեինք մինչ ընմիջում, ապա ամեն ինչ հեշտ կլիներ: Պաշտպանությունում երկու թիմերի լավ կազմակրպված խաղի առկայությամբ ամեն ինչ վճռեց Էդգար Մանուչարյանի անհատական վարպետությունը: «Ուրալը» ուժեղ խաղացողներ ունի, ինչը նկատվեց խաղին: Մյուս հանդիպումներում էլ նրանք բարձրակարգ էին երևում: Անխոս, նրանք արժանիորեն են գլխավորում մրցաշարային աղյուսակը»,-Պերևերտալյոյի խոսքերը մեջբերում է sportbox-ը:
«Ուրալը» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ այդ խաղին Էդգար Մանուչարյանը դարձել է միակ և հաղթական գոլի հեղինակը: Մանուչարյանի գոլը կարող եք դիտել ստորև.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան