Մայքլ Ջեքսոնի բժիշկը բողոքարկել է իր դատավճիռը
ԱՄՆ
Մայքլ Ջեքսոնին բուժող բժիշկ Քոնրադ Մյուրեի փաստաբանները երկուշաբթի օրը բողոք են ներկայացրել Լոս Անջելեսի վերաքննիչ դատարան` խնդրելով չեղյալ հայտարարել մեղադրական դատավճիռը: Իրավաբանների կարծիքով՝ դատավճռի խստության վրա ազդած գործոնների շարքում է Ջեքսոնի հանրահայտությունը և նրա նկատմամբ համընդհանուր սերը: Ընդ որում, փաստաբանները նշում են, որ մահացու ներարկումը երգիչը կատարել էր ինքը՝ առանց որևէ մեկի ներկայության:
Հիշեցնենք, որ փոփ երաժշտության արքան մահացել էր 2009թ. հունիսի 25-ին «Պրոպոֆոլ» կոչվող դեղատեսակի ընդունումից հետո առաջ եկած օրգանիզմի սուր ինտոքսիկացումից, որը այլ դեղամիջոցների հետ նրան տվել էր բժիշկը: Դատարանը 2011-ին Մյուրեին մեղավոր էր ճանաչել ոչ դիտավորյալ սպանության համար՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)