ԲՀԿ-ն տիպիկ օլիգարխիկ կուսակցություն է և ընդդիմադիր չի կարող լինել. քաղաքագետ
Քաղաքական
«ԲՀԿ-ն զուտ դասական իմաստով քաղաքական ամբողջություն չէ: Այնտեղ կա քաղաքական թիմ, որի ղեկավարը հենց պարոն Օսկանյանն է, որն իսկապես քաղաքական դիրքորոշումներ է արտահայտում, իսկապես տարբեր իրադարձությունների վերաբերյալ ունի իր հստակ գնահատականները: Այնտեղ կա գործարար թև, որն իր քաղաքական տեսակետներով իր վարք ու կանոնով շատ նման է իշխանությանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
ԲՀԿ-ն տիպիկ օլիգարխիկ կուսակցություն է, որն ընդդիմադիր չի կարող լինել:
Արդյոք Օսկանյանը պատկերացնում է ԲՀԿ-ին ընդդիմադիր»,-հարց բարձրացրեց Սուրեն Սուրենյանցը և հավելեց, որ ավելի լավ կլինի, որ Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանին պատմի, թե ինչ եղավ Խաչատուր Սուքիասյանի հետ, երբ նա միացավ ընդդիմադիրներին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան