ՀՀԿ շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն. ՀՀԿ-ի անդրադարձը ՀԱԿ հայտարարությանը
Քաղաքական
Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը արձագանքել է «Հայ Ազգային Կոնգրեսի» ակտիվիստներին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀԱԿ կուսակցության հայտարարությանը:
«ՀՀԿ շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան