Իտալիայի պատմության մեջ առաջին վերընտրված նախագահը տվեց իր երդումը
Աշխարհ
Իտալիայի վերընտրված նախագահ Ջորջո Նապոլիտանոն այսօր տվել է իր նախագահական երդումը: Երդմանակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի նիստի ժամանակ. գրում է Deutsche Welle-ն:
Վերջին օրերին Իտալիայում քաղաքական լարված իրավիճակ էր տիրում: Շաբաթ օրը Նապոլիտանոն հայտարարել էր նախագահի պաշտոնը ևս մեկ նախագահական ժամկետով ստանձնելու պատրաստակամության մասին, որից հետո վերընտրվել էր սենատորների և խորհրդարանականների կողմից: Այդպիսով՝ նա դարձավ Իտալիայի առաջին վերընտրված նախագահը:
Ի սկզբանե 87-ամյա Նապոլիտանոն չէր պլանավորում զբաղեցնել երկրի նախագահի աթոռը, սակայն նա ստիպված հաշտվեց այդ մտքի հետ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների մի քանի փուլից հետո ոչ մի թեկնածու չկարողացավ անհրաժեշտ քանակով ձայն հավաքել հաղթելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան