Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով կբացակայի առնվազն 2 շաբաթ
Սպորտ
Հայտնի են դարձել Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի բուժզննման արդյունքները:
Հիշեցնենք, որ հայ հարձակվողը Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը վնասվածք ստացավ և փոխարինվեց:
Ակումբի բժիշկ Միխայիլ Վարտապետովի խոսքերով՝ Մովսիսյանը ստացել է ազդրի մկանի վնասվածք, ինչի արդյունքում Մովսիսյանը շարքից դուրս է եկել առնվազն երկու շաբաթով. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մոսկովյան դերբին ավարտվեց 2:2 հաշվով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան