Կրակոցներ Գյումրիում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ԲՀԿ-ական պատգամավորի քավորը
Արտակարգ Պատահար
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրի քաղաքում:
Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց են տեղափոխվել Գյումրիում հայտնի, Շեկո մականվամբ մի անձնավորություն և Քավոր Հարութը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է և ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից:
Այս պահին դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային վարչության ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի, Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի և Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան