Կասիլյասը կվերադարձնի իր տեղը հիմնական կազմում. Ռոնալդո
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է այն իրավիճակը, որում հայտնվել է Իկեր Կասիլյասը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ մադրիդցիների ավագը ձեռքի վնասվածքից հետո այլևս խաղադաշտ դուրս չի եկել: Ժոզե Մոուրինյուն գոհ է Լոպեսի խաղից և ոչ մի պատճառ չի տեսնում նրան պահեստայինների նստարանին նստեցնելու համար:
«Կարծում եմ՝ այս ամենը պայմանավորված է իրավիճակով: Կասիլյասը կվերադարձնի իր տեղը հիմնական կազմում: Սակայն Լոպեսը նույնպես լավ է խաղում և արժանի է դաշտ դուրս գալուն»,-հայտարարել է Ռոնալդոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան