«Վարդան Ղուկասյան չէ, ով ուզում է լինի` անպատիժ չեն մնալու». Կ. Շահբազյանը` հնչած կրակոցների մասին
Հասարակություն
Գյումրիում հնչած կրակոցներից հետո տարբեր անուններ են շրջանառվում՝ այդ թվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատից: Պատճառը, հավանաբար, այն է, որ Ղուկասյանի եղբոր որդին եւ նշված անձանցից՝ վիրավորներից Քավոր Հարութի որդին, որոշ ժամանակ առաջ վիճաբանել են:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ասաց, որ ձերբակալությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: Շիրակի մարզի դատախազը այս պահին գտնվում է Երեւան-Գյումրի ճանապարհին, նա վերադառնում է Գյումրի:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Կ. Շահբազյանն ասաց. «Հասնում եմ արդեն Գյումրի: Ես ՊՆ-ում խորհրդակցության էի: Կարող եք միայն հրապարակել, որ անպատժելիություն չեմ թողնելու: Անուններ, ձերբակալվածներ չեմ կարող ասել, զբաղվում են, աշխատում են: Բայց ասեմ՝ իմ օրոք նման բան չի լինելու»:
Հարցին, թե որոշ լրատվամիջոցներ դեպքի հետ կապված շրջանառում են նաեւ Վարդան Ղուկասյանի անունը' մասնավորապես հիշատակելով եղբոր որդու անունը, Կ. Շահբազյանը արձագանքեց. «Վարկածներ են, այո´, նման վարկածներ կա: Բայց գրեք՝ ով ուզում է լինի: Վարդան Ղուկասյան չէ, եթե դատախազի բարեկամներն էլ որ լինեն, խոստանում եմ, որ անպատիժ չեմ թողնելու»:
Լուսանկարը Է. Արզումանյանի


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան