Չերչիլը՝ հայերի զանգվածային կոտորածի մասին
Հասարակություն
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու) գրքից մի փոքրիկ հատված:
«1915 թ. թուրքական կառավարությունը սկսեց Փոքր Ասիայում ապրող հայերի նկատմամբ անխնա զանգվածային կոտորածի ու տեղահանությունների քաղաքականություն վարել: 300 կամ 400 հազար տղամարդիկ, կանայք ու երեխաներ փախան ռուսական տարածք, մասամբ էլ Պարսկաստան ու Միջագետք: Բայց Փոքր Ասիան այնպես հիմնավորապես մաքրվեց հայ տարրից, որքան որ հնարավոր էր դրան հասնել նմանօրինակ միջոցներով, որոնք իրագործվում էին ամենալայն ընդգրկումով: Մոտավոր հաշվումներով, այդ բռնացումներին ենթարկվեցին 1 ¼ միլիոն հայեր, որոնց կեսից ավելին զոհվեց: Ոչ մի կասկած չկա, որ այդ ոճրագործությունը մտահղացվել ու իրականացվել էր քաղաքական շարժառիթներով …»։
Նյութը` Ք. Ա.–ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)