«Ռեալ»-«Բարսելոնա» եզրափակիչը յուրահատուկ կլիներ շատերի համար. Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ շատ կցանկարնար դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և այնտեղ հանդիպել Մադրիդի «Ռեալին». տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Կիսաեզրափակչում յուրաքանչյուր մրցակից էլ ուժեղ է: Սակայն «Բավարիան» այս մրցաշրջանում շատ լավ է հանդես գալիս: նրանք բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում և բազմաթիվ գոլեր են հեղինակում: Մեզ համար միևնույնն է, թե ում հետ կխաղանք եզրափակչում, եթե հայտնվենք այնտեղ: Սակայն «Ռեալի» հետ խաղը յուրահատուկ կլիներ շատերի համար»,-հայտարարել է Մեսսին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան