Դրոշը երիտասարդության ձեռքում է (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում նախընտրական քարոզչությունն էին իրականացնում «Առաքելություն» կուսակցության անդամները:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ իրենք այսօրվա դրությամբ 12 համայնքից 9-ում արդեն քարոզչության են իրականացրել և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ: Այսօր էլ ԵՊՀ-ի մոտ իրենց նախընտրական բուկլետներն էին տարածում, զրուցում ուսանողների հետ և տեղեկացնում իրենց նախընտրական ծրագրի մասին:
Վերջինիս կարծիքով՝ քարոզչությունը նորմալ է անցնում, ուսանողները բավականին դրական են արձագանքում. կարծում է նաև, որ մինչև քարոզչության ավարտը մեծ հաջողություններ կունենան:
«Հայաստանի համար առաջընթացը կարող է ի կատար ածել միայն ու միայն երիտասարդը, մեր տարիքն արդեն չի համապատասխանում պայքարին: Երիտասարդությունն ի վիճակի է նորովի իր մոտեցմամբ, ընկալմամբ, գիտական մակարդակով ապահովել առաջընթաց, դրոշն իրենց ձեռքում է»,- ասաց կուսակցականներին ողջունելու եկած քաղաքացիներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան