«Լիվերպուլը» բարձրացրեց Մխիթարյանի համար առաջարկվող տրանսֆերային գումարը
Սպորտ
«Լիվերպուլը» կրկին վերադարձել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերին: Անգլիական ակումբը պատրաստ է բարձրացնել Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկվող գումարը. տեղեկացնում է HITC Sport-ը։
«Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 20 մլն ֆունտ: Գրեթե մեկ ամիս առաջ տեղեկություններ տարածվեցին, որ անգլիական ակումբը հայ կիսապաշտպանի համար առաջարկում է 12 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայարարվեց, որ դոնեցկյան թիմը Մխիթարյանին պատրաստ է զիջել 30-40 մլն եվրոյի դիմաց: Ինքը` Մխիթարյանը, դեմ չէ իր ուժերը փորձել եվրոպական ակումբներում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան