Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին ԵԽԽՎ-ում խոստացել է խաղաղություն պահպանել տարածաշրջանում
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական դիրքում և նրա համար շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղ քաղաքականության պահպանումը. մեջբերում է Trend-ը:
«Ավելի մեծ պետության կողմից ներկայացրած հավակնությունների արդյունքում մենք կորցրինք մեր տարածքի 20%-ը, և մենք շատ լավ գիտենք խաղաղության գինը, քանի որ չենք պատրաստվում զենք թափահարել, այլ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով»,-ասել է Իվանիշվիլին:
Իվանիշվիլին նշել է, որ Ռուսաստանի հետ սկսվել են խաղաղ բանակցությունները, և որոշվել է տնտեսական և մշակութային համագործակցության շրջանակը:
Միաժամանակ վարչապետը նշել է նաև, որ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների վերսկսումը չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում Արևմուտքի միջնորդությունից: «Վրաստանն իր վրա պատասխանատվություն է վերցրել խաղաղություն պահպանել տարածաշրջանում, և նա հավատարիմ կմնա դրան»,-եզրափակել է վարչապետը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան