Ֆիլմի ցուցադրություն՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
Այլ
Վերջերս ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ «ОДКБ. Вместе - мы сила!» ֆիլմի ցուցադրությունը։ Այն կազմակերպվել էր Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի ստեղծման 5-ամյակի շրջանակներում: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչությունը:
Վավերագրական ֆիլմի դիտմանը ներկա էին ակադեմիայի ճգնաժամային կառավարում, քաղաքացիական պաշտպանություն և փրկարարական գործ մասնագիտությունների գծով առկա ուսուցման երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողները:
Ֆիլմի ցուցադրության ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և հնարավորության ստացան նրանց ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը՝ ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան