Այդպիսի ջարդեր անգամ Լենկթեմուրը չէր հանդգնել կատարել. Վ. Բրյուսովը՝ Հայոց ցեղասպանության մասին
Հասարակություն
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու) գրքից մեկ փոքրիկ հատված:
Պատերազմի սկզբին հայկական հողերի մի մասը (մինչև Վանի շրջանը) գրավվել էր ռուսական զորքերի կողմից, իսկ մնացած մասերում թուրքերը շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը, կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպեսիք կատարել չէր հանդգնում անգամ Լենկթեմուրը:
… Մենք արդեն հնարավորություն չունեինք օգտագործելու 1915 թ. «Կապույտ գիրքը» հայկական հարցի վերաբերյալ, որտեղ ժողովված են փաստեր, որոնք հիրավի սահմռկեցուցիչ են իրենց աներևակայելի դաժանություններով: Ինչ էլ որ ասեն թուրքերի պաշտպանները, ինչպես էլ որ վկայակոչեն «պետական անհրաժեշտության» փաստարկները, ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքների տեղահանվող բնակչությանը սովամահության դատապարտելը և այլն: Բնավ էլ երևակայական չէ այն հաշվումը, որը մատնանշում է, որ ներկա պատերազմի սկզբին թուրքական մարզերում մահապատիժներից, սպանություններից, սովից, հյուծվածությունից, հրդեհների մեջ, աքսորի ճանապարհին, բնակչության համար նշանակված անապատներում և այլուր զոհվել է ավելի քան մեկ միլիոն շունչ հայ բնակչություն …
Նյութը` Ք. Ա.–ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)