Մովսիսյանը դեռ Մեսսին չէ և «Սպարտակում» անփոխարինելի չէ. Գեորգի Չերդանցև
Սպորտ
Ֆուտբոլային մեկնաբան Գեորգի Չերդանցևը կարծում է, որ Յուրա Մովսիսյանի կորուստը լրջորեն չի ազդի «Սպարտակի» խաղի վրա:
«Պարզ էր, որ Մովսիսյանը որոշակի խնդիրներ ունի ոտքի կոճի հետ կապված, այդ պատճառով էլ պարզ էր, որ արհեստական խոտածածկի վրա «Անժիի» հետ խաղում նա այնքան էլ օգտակար չէր լինի: Մովսիսյանը դեռ Մեսսին չէ և «Սպարտակում» անփոխարինելի ֆուտբոլիստ չէ, և Կարպինը նրա փոխարինման հետ կապված տարբերակներ ունի»,- Չերդանցևի խոսքերը մեջբերում է sovsport-ը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը մոսկովյան դերբիում ստացած վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել առնվազն 2 շաբաթ:
Հայ հարձակվողը «Սպարտակի» կազմում անցկացրել է 6 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան