Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Երիտթուրքերը Պրուսիայում ուսումնասիրել էին բնաջնջման մեթոդը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու) գրքից`  «Ֆրիտյոֆ Նանսենը Մեծ Եղեռնի մասին» հոդվածից մեկ փոքրիկ հատված:

… Երիտթուրքերի ծրագիրն էր ստեղծել ինչ-որ «Մեծ Թուրքիա»` թրքախոս ու բացառապես թրքական վարչակազմով. Անգամ արաբներն էին հեռացված լինելու հասարակական գործերից: Ինչ վերաբերում է քրիստոնյաներին, հատկապես հայերին, ապա պետք էր նրանց ստիպել մեկընդմիշտ լռել …

Հայերին հալածելու երիտթուրքերի և հին թուրթերի քաղաքականության մեջ եղած միակ տարբերությունն այն էր, որ առաջինները հետևում էին լավ կանխամտածված ծրագրի և այդ պատճառով էլ շատ ավելի վտանգավոր էին: Երիտթուրքական կուսակցության շատ պարագլուխներ կրթություն էին ստացել Պրուսիայում, որտեղ ուսումնասիրել էին բնաջնջման մեթոդը:

Այդ շրջանի բազմաթիվ փաստաթղթեր հաստատում են, որ դեռ նախքան համաշխարհային պատերազմը թուրքական կառավարությունը որոշում էր կայացրել թուլացնել ու «նոսրացնել» Հայաստանի քրիստոնյա բնակչությունը` այն օտար տարրերով բնակեցնելու միջոցով …

Երիտթուրքական պարագլուխները ծրագրել էին ամբողջովին բնաջնջել այդ կամակոր «խառնամբոխին»: 1915 թվականի փետրվարի 18-ի թվակիր նամակում, որը «պատասխանատու իշխանությունների հրամանով» գրել էր երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից մեկը և հասցեագրված էր պատերազմի տարիներին Սիրիայի բռնապետ Ջեմալ բեյին, իրոք հայտարարվում էր, որ կոմիտեն որոշել է թուրքական հայրենիքը մաքրել «այդ անիծյալ ազգից, հայրենասիրական մղումներով իր վրա վերցնելով պատասխանատվությունը այն խայտառակության համար, որը սև բիծ կնետի օսմանյան պատմության վրա: Կոմիտեն … որոշեց կոտորել Թուրքիայում ապրող բոլոր հայերին, չխնայելով ոչ մի հոգու, և անսահմանափակ լիազորություններ ընձեռեց կառավարությանը, որը նահանգապետերին ու բանկային հրամանատարներին անհրաժեշտ կարգադրություններ կանի կոտորածը կազմակերպելու համար»:

Այդ ծրագրի իրագործումը նախապատրաստվեց մեթոդապես:

Բանտերից արձակված ավազակների և համանման այլ տարրերի թվից երիտթուրքերը հավաքագրեցին կամավորների հրոսակախմբեր (որոնք «չենթեր» անվամբ տխրահռչակ համբավ վաստակեցին). դեռևս բանակ չզորակոչված բոլոր մուսուլման տղամարդիկ միլիցիա կազմեցին և զենք ստացան, այն դեպքում, երբ քրիստոնյաները մնում էին անզեն:

Եվ այսպես, 1915 թվականի հունիսին սկսվեցին այդ սարսափները, որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ:

Քրիստոնյաներին զանգվածաբար վտարում էին Կիլիկիայի, Անատոլիայի և Միջագետքի բոլոր գյուղերից, նրանց քշելով դեպի անխուսափելի կործանում: Դա մեթոդիկ զտում էր գավառակ առ գավառակ, չնայած, որ դրանք հեռու էին ընկած պատերազմական գործողությունների թատերաբեմից: Թուրքերը որոշել էին օգտվել առիթից, որպեսզի մեկընդմիշտ վերջ տան այն ամենին, ինչ հայկական էր. տղամարդկանց մեծամասնությունն արդեն զորակոչված էր բանակ, մնում էին միայն ծերունիները, կանայք, երեխաներն ու տկարները, որոնք էլ տեղահանվեցին: Այդ դժբախտ մարդկանց մեծամասնությունը նախազգուշացվել էր մեկնումից ընդամենը մի քանի ժամ առաջ: Նրանք պետք է թողնեին այն ամենը, ինչ ունեին` հողը, անասունները, բերքը, շարժական գույքը և այլն: Այդ բոլորը զավթվեց թուրքական իշխանությւոնների կողմից: Դրամը, թանկարժեք իրերը կամ տոկոսաբեր թղթերը, որ առանձին անձանց հաջողվել էր վերցնել հետները, հետագայում խլվում էին ժանդարմների կողմից. և անգամ նրանք, ում թույլ էին տալիս սայլակներ կամ գրաստ վերցնել, ստիպված էին լինում դրանք նետել ճանապարհին:

Դժբախտներին հսկայական շարասյուններով լեռներով քշում էին դեպի Արաբիայի անապատները: Չէր կազմակերպված նրանց մատակարարումը. Ճանապարհին նրանք ստանում էին միայն ամենաանհրաժեշտ բաները կյանքը պահպանելու համար, քանի որ ոճրագործների ծրագրերի մեջ մտնում էր սովամահ անել նրանց, ովքեր չէին սպանվել կամ դեռևս չէին մահացել հյուծվածությունից:

Հենց որ մարդկային էակների այդ ամբոխները ճանապարհներով ընթանալիս մնում էին ամեն տեսակ հսկողությունից դուրս, ժանդարմների անտարբերությունը անմիջապես տեղը զիջում էր աննկարագրելի դաժանությանը: Բոլոր մնացած տղամարդիկ ու երիտասարդները ժողովվում էին առանձին, մի կողմ տարվում ու սրի քաշվում: Կանանց, երեխաներին ու ծերունիներին քշում էին առաջ. անասելի տառապանքներ կրելով, նրանք մեռնում էին սովից ու ծարավից: Նրանց, ովքեր այլևս չէին կարողանում քայլել, մտրակի հարվածներով քշում էին այնքան, մինչև որ դժբախտները ընկնույմ էին, այդժամ վերջ էին տալիս նրանց կյանքին …

շարունակելի

Նյութը`  Ք. Ա.–ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված