Արամ Մանուկյան. «ՀՀԿ-ի տղե՛րք, մեզնից դուխով չե՛ք կարող լինել»
Քաղաքական
«Կրիմինալ Հայաստանը գնում է ընտրությունների: Երեկ հանցագործություններով էր լեցուն, այսօր՝ մարդասպանություն Գյումրիում»,- aravot.am-ի փոխանցմամբ այսօր Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հավաքվածներին այսպես ողջունեց ԱԺ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը: Հետո նա հավաքվածներին պատմեց, որ երեկ Աջափնյակում գոնե չորս անգամ խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների աշխատանքը.
«ՀՀԿ-ի ոհմակները հարձակվել են մեր երեխեքի վրա: Քսան երեսուն տղամարդ կոչվածներ հարձակվել են ջահել զույգի վրա: Կինը փորձել է երեսուն վայրենիներից պաշտպանել իր ամուսնուն, ինչի՞ համար, որ օրենքով սահմանված կարգով բուկլետներ են բաժանո՞ւմ, քարոզում են այն թիմին, որի մասնակիցն են: Բացահայտ ասում են, որ ՀՀԿ-ի շտաբի տղերքն են, դա իրենց գեղն է, իրենց թաղը: Ու սա պաշտպանվում է իշխանության կողմից: Ես իմ անունից եմ ասում՝ ՀՀԿ-ի տղերք, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեր վայրենի մեթոդները ձեզ պահեք: Մեզնից ուժեղ, դուխով չեք կարող լինել»: Նրա խոսքերով, իշխանությունները գործի են դրել կեղծիքի ողջ պահեստը.
«Անձնագրեր են բերում, մարդկանց են վախեցնում, ստիպում են մարզերի բնակիչներին գրանցվել Երեւանում, եթե՝ ոչ սպառնում են: Միայն նախագահական ընտրություններից հետո ընտրացուցակներում 18.000 մարդ է օդից ավելացել…բացի այդ կիրառվում են նաեւ, ըստ իրենց, արդյունավետ բռնության մեթոդները»:
Պարոն Մանուկյանը ՀՀԿ-ին կոչ արեց արդար մրցել իրենց հետ. «Ընդամենն ասում ենք՝ եկեք արդար մրցեք: Ո՞վ է ասում, որ կուսակցություն չեք, ձեր ասելիքը չունե՞ք,ասեք, ի՞նչ է եղել: Ձեր Տարոնին գովերգեք, իր բազմամիլիոնանոց ունեցվածքը գովերգեք, ցուցադրեք իր հարստությունները, թե ոնց էս երեք տարվա մեջ էդ ջահել , հրաշք տղեն միլիարդների տիրացավ: էս ինչ բարձր է Հայաստանի աշխատավարձը, որ աշխատավարձով չորս հինգ տարվա ընթացքում կարող է մի քանի միլիոն կուտակել»: Պարոն Մանուկյանը կարծում է, որ Երեւանում կեղծիք անելը շատ դժվար է դարձել.«Վերջին ընտրություններին երեւանցին նամուսով է քվեարկել: Րաֆֆին ռեալ հաղթել է, երեւանցին եկել քվեարկել է՝ անկախ նրանից, թե ճնշել են, վախեցրել են, փող են տվել, ժեկի պետն է եկել , դատախազն է եկել: Հիմա հրաշալի շանս կա՝ մի քվեաթերթիկով գալ ու Սերժի քթին խփել ու ասել՝ դու Հայաստանը դատարկող մարդ ես, քեզ չի կարելի կողմ քվեարկել, քեզ պետք է մերժել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան