Էդգար Մանուչարյանի թիմը կխաղա Պրեմիեր լիգայում
Սպորտ
Էդգար Մանուչարյանի «Ուրալը» ժամանակից շուտ ապահովեց իր տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, տեղեկացնում է sovsport-ը:
Եկատերինբուրգի թիմն իր տեղը Պրեմիեր լիգայում ապահովեց այն պատճառով, որ «ԲՄԱ Էներգիան» ոչ ոքի խաղաց «Տոմի» հետ (1:1), իսկ Նալչիկի «Սպարտակը» չկարողացավ հաղթել «Ռոտորին»:
Արդյունքում՝ եթե Մանուչարյանի թիմը պարտություն կրի առաջին դիվիզիոնի մնացած բոլոր խաղերում, ոչինչ չի խանգարի նրանց դուրս գալ բարձրագույն խումբ:
Նշենք, որ առաջին դիվիզիոնի մրցաշրջանի ավարտին մնացել է 5 տուր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան