Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ դառնալ բացառիկ պետական գործիչ

Վերլուծական

«Նախագահ Սարգսյանը բացառիկ պետական գործիչ է: Նրա քայլերի արդյունքների ճնշող մեծամասնությունը կերևա միայն ապագայում: Ափսոս, իհարկե, որ նախագահական առաջին ժամկետը Սերժ Սարգսյանն ստիպված եղավ ծախսել՝ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելով»,- իր ղեկավարին նման գնահատական էր տվել վերջինիս մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը՝ 3 տարվա համատեղ շփումների վերջնահաշվարկում:

Այն, որ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետն իսկապես հիմնականում «վատնվեց» նախագահական ընտրությունների ու ճգնաժամի հետևանքների դեմ պայքարելով, ակնհայտ է ՀՀ յուրաքանչյուր շարքային քաղաքացու: Ակնհայտ է և այն, որ նույն այդ քաղաքացիներին մի փոքր դժվար է դեռևս համոզել, որ Սերժ Սարգսյանն իրավամբ «բացառիկ պետական գործիչ» է: Այլ հարց է, որ Սարգսյանն, ըստ էության, ունի բոլոր շանսերը՝ նախագահության գոնե երկրորդ ժամկետում իրեն դրսևորել հենց որպես բացառիկ պետական գործիչ. մի բան է՝ լինել երկրի ղեկավար, հմտորեն կառավարել երկիրը, լուծել ծագող մեծ ու փոքր խնդիրները, մեկ այլ բան՝ մնալ պատմության մեջ որպես «բացառիկ պետական գործիչ», մոտավորապես՝ Նապոլեոնի, Հենրիխ 4-րդի, Ստալինի և այլոց շարքում տեղ զբաղեցնելով:

Մեծ տերությունների ղեկավարները նման գնահատականի արժանանում են՝ իրենց ղեկավարած պետությունների մասշտաբներին համապատասխան խնդիրներ լուծելով, փոքր պետությունների ղեկավարները՝ իրենց: Այս առումով, նախագահ Սարգսյանի շանսերը, երևի թե, քիչ չեն՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաբնույթ խնդիրների բացառիկ լուծումներն են, որ կարող են նման շանս ընձեռել:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցը լրանալու է հենց Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում: Եթե նախագահին հաջողվի հասնել…, եթե հաջողվի համատեղել բոլոր ռեսուրսները, ճիշտ քաղաքականություն վարել ու մի նոր որակի հասնել ցեղասպանության ճանաչման գործընթացում՝ Հայաստանի Հանրապետության համար շոշափելի արդյունքներ ամրագրելով…

Նախադրյալները կարծես թե սկսում են նշմարվել…

Ապրիլի 23-ին ավանդաբար կազմակերպվող «ջահերով երթին» մասնակցելու կոչ այս տարի տարածեց նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Ջահերով երթը», ինչպես հայտնի է, ՀՅԴ երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների «միջոցառումն է»: Վերկուսակցական համանման «ջահերով երթ» կազմակերպվել էր մեկ էլ՝ ցեղասպանության 90-ամյա տարելիցին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որքան էլ փորձ է արվում ներկայացնել որպես ապաքաղաքական, ուղղակի երիտասարդության խնդիրներով զբաղվող կառույց, այնուամենայնիվ հիմնականում ընկալվում է որպես ՀՀԿ շահերը սպասարկող կազմակերպություն, որի համակարգող ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը համատեղության կարգով համակարգում է նաև ՀՀԿ երիտասարդական թևը: Միանշանակ է, որ Դաշնակցության «ջահերով երթին» միանալու կոչը եթե ո՛չ իջել, ապա գոնե հավանության է արժանացել ՀՀԿ ղեկավարության շարքերում: Եթե չասենք, թե կարող է ուղղակի թելադրված լինել վերևից, հատկապես՝ եթե հաշվի ենք առնում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված պետական հանձնաժողովի նախագահը դարձյալ Հանրապետության նախագահն է:

Վերջին շրջանում հաճախացել էին նաև Սփյուռքի նախարարի հնարավոր փոփոխության հետ կապված խոսակցությունները: Մինչև նախագահական ընտրությունները շրջանառվում էր այն վարկածը, թե պորտֆելը կարող է տրվել Դաշնակցությանը՝ անգամ սփյուռքահայերից մեկի անունն էր շրջանառվում՝ դարձյալ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ սփյուռքի կառույցներն ինչպես հարկն է ոտքի հանելու և համընդհանուր գործի լծելու նպատակով: Հնարավոր դիտարկվեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի նշանակումը, ինչը ևս խոսում էր ընդամենը մի բանի մասին, որ Սփյուռքի նախարարության առջև նոր գերխնդիր է դրված՝ 100-ամյակին ընդառաջ լծվել ցեղասպանության ճանաչման գործին: Հետո, թեև պարզվեց, որ Հրանուշ Հակոբյանը մեր կառավարության մնայուն արժեքների մեջ ամենամնայուններից մեկն է, սակայն կարելի է չկասկածել, որ կազմակերպչական բացառիկ հատկություններով օժտված Հակոբյանը ցանկացած դաշնակցականից ու սփյուռքահայից պակաս ջանքեր չի գործադրի առաջադրանքը կատարելու հարցում:

Եվ ուրեմն, միանշանակ է մի բան՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ 100-ամյակին ընդառաջ, հենց պետական մակարդակով նոր թափ է ստանում: Ապացույցը՝ իրենց կուսակցությունների որդեգրած քաղաքականության տառին հավատարմության երդում տվող հազարավոր երիտասարդների՝ գոնե մի օրով, գոնե ցեղասպանության հարցում կուսակցական խաղերից վեր կանգնելն ու միավորվելն է, ապացույցը՝ միանգամից մի քանի գերատեսչությունների համար հարցը գերխնդիր դարձնելու հրահանգն է, ապացույցը՝ վերոհիշյալ պետական հանձնաժողովի կազմում հնարավոր և անհնար, համատեղելի և անհամատեղելի թվացող գործիչների համախմբումն է: Իսկ որ ցեղասպանության հարցը հենց այն բացառիկ հարցն է, որի հետ կապված միայն բացառիկ մոտեցումն ու քայլերը կարող են դերակատարություն ունենալ, երևի թե առանձնապես ապացույցների կարիք չունի:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված