«Բարսելոնայի» խայտառակությունը (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը. Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ջախջախեց կատալոնական «Բարսելոնային»:
Խաղի նման ընթացք քչերն էին ակնկալում. մյունխենցիներին հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման 25-րդ րոպեին Թոմաս Մյուլերը հեղինակեց իր թիմի առաջին գոլը: Թիմերը հենց 1:0 հաշվով էլ գնացին ընդմիջման: Սակայն երկրորդ խաղակեսում գերմանական ակումբը ևս երեք գնդակ ուղարկեց Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը:
49-րդ րոպեին Մարիո Գոմեսը կրկնապատկեց հաշիվը։ 73-րդ րոպեին կատալոնացիներին երրորդ անգամ գնդակը սեփական դարպասից հանել ստիպեց Արյեն Ռոբենը։ Խաղավարտից 8 րոպե առաջ Մյուլլերը դուբլ ձևակերպեց՝ հույսեր չթողնելով «Բարսելոնային»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան