Գյումրիում հնչած կրակոցները անձնակա՞ն հողի վրա են
Հայկական Մամուլ
Ոչ մի քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, լրիվ անձնական հողի վրա է: Մանրամասներն արդեն կարող եք հարցնել իրավապահ կառույցներից, եւ մանրամասներին չեմ տիրապետում: Հանցագործություն է սովորական, մարդիկ զբաղվում են, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ, նախկին ԿԳԲ-ական Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը (մականունը՝ Շեկո,-խմբ): Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի ապրիլի 24-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը