«Ընթերցողի քանդակն» իր տեսակի մեջ միակն է աշխարհում
Հայկական Մամուլ
Ըստ քաղաքապետարանի եւ քանդակագործի՝ «Ընթերցողի քանդակն» իր տեսակի մեջ միակն է աշխարհում: Այս հարցում թերեւս նրանք սխալվել են, որովհետեւ նույն կոնցեպցիան, մտահղացումը, անգամ մատուցման ձեւն արդեն կիրառվել է տարբեր քանդակագործների կողմից՝ աշխարհի տարբեր քաղաքներում: Դրանում համոզվելու համար բավական է «Գուգլում» փնտրել« ընթերցողի արձան» բառակապակցությունը եւ համոզվել դրանում: Իր գաղափարով ամենամոտը 2008-ին Կրասնոյարսկում Գրքի ձեւավորողին նվիրված Տատյանա Կուզմինայի բրոնզապատ քանդակն է, որն ունի նույն մտահղացումը' քանդակն առանց իր հերոսի, որի բաղադրիչներն էլ կրկնվում են: Նմանատիպ մտահղացմամբ արձաններ կան նաեւ Պետերբուրգում, Հռոմում, ինչը միանգամայն հերքում է Երեւանում տեղադրված «Ընթերցողի արձանի» բացառիկությունն աշխարհում, ուրիշ հարց, որ այդպես մտածել մեզ դուր է գալիս:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը