Հրդեհ Հանրապետական ծննդատանը
Արտակարգ Պատահար
Ապրիլի 24-ին` ժամը 06.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ:
Նշված ինստիտուտում SOS հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ