Կառավարությունը ժամանակավոր է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին, ինչպես նաև ԲՀԿ նախագահի
հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հակված չէ կտրուկ փոփոխությունների: Ըստ նրա՝ այս անգամ ընդամենը երկու-երեք
նախարարներ կփոխվեն, իսկ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է, քանի որ նրան ժամանակ է տրվել
մինչև աշուն, որպեսզի հստակ դրական ցուցանիշներ ապահովի: Իսկ եթե տապալի, արդեն աշնանը կառավարության կազմում
արմատական փոփոխություններ կլինեն: Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը հասկացրել է, որ մայիսի 5-ից հետո
ձևավորվելիք կառավարությունը ժամանակավոր է:
Ի դեպ, ԱԺ ընտրություններից հետո ձևավորված կառավարության մասին ևս նա ասել էր, թե դա ժամանակավոր է, քանի որ նախագահական ընտրություններից հետո, Սահմանադրության համաձայն, ինքը պետք է նոր կառավարություն ձևավորի: Ու հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի ձևավորած բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են, նաև՝ ժամանակավրեպ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը