«ՀԺ». Կլինի 2-3 ավիափոխադրող
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ արդեն հստակ որոշված է, որ «Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո Հայաստանում միայն մեկ ազգային ավիափոխադրող չի լինելու: Կլինեն 2-3 ընկերություններ, որոնք նման գործառույթ կիրականացնեն:
«Անուններ, սակայն, առայժմ հայտնի չեն, քանի որ դեռ քննարկումներ ու բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Նույն աղբյուրները փոխանցում են նաև, որ տվյալ պարագայում որոշակի խնդիր կա. քանի որ շուկան մեծ չէ և մասնավորապես ռուսական ավիափոխադրողների հետ մրցակցության հարց կա, այժմ որոշակի ռազմավարություն է մշակվում:
Ու թեև պետական բաժնեմասով ավիաընկերություն մեր երկրում գոնե առաջիկայում չի լինելու, բայց մեխանիզմներ են մշակվում նաև, որ որոշակի խնդիրների դեպքում պետությունը այդ մի քանի ավիաընկերությունների աշխատանքին միջամտելու հնարավորություն ունենա:
Հիշեցնենք, կառավարության և «Արմավիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է ապրիլի 22-ին»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը