Վրաստանում հայ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ
Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 23-ին կայացել է Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ. գրում է Грузия-Online-ը:
Երթը մեկնարկել է «Վակե» զբոսայգուց և ավարտվել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ, ուր ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել:
Երթի նախաձեռնողն ու կազմակերպիչը «Վրաստանի հայ համայնք» ուսանողական միությունն է եղել: Ջահերով երթին միացել են նաև աշխարհիկ և հոգևոր այլ հայկական կազմակերպություններ: Ցույցի ընթացքում մասնակիցները վանկարկել են՝ «Ճանաչում» «Արդարություն», «Թուրքիան հանցագործ է», ինչպես նաև հնչել են հայրենասիրական երգեր:
Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ժամը 14.00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա բողոքի ցույց՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան