25 մարդ է զոհվել Բանգլադեշում գործարանի փլուզումից
Աշխարհ
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից 30 կմ հեռավորության վրա գտնվող տեքստիլ գործարանի ութհարկանի շինության փլուզումից զոհվել է 25 մարդ, վիրավորվել 500-ը. գրում է ИТАР-ТАСС-ը:
Ոստիկանները և հրշեջ ծառայության աշխատակիցները շարունակում են փլատակների տակից մարդկանց դուրսբերման աշխատանքները: Ոստիկանության խոսքերով՝ գործարանատերերը ուշադրություն չեն դարձրել նախօրեին շենքի պատի վրա առաջացած ճեղքին, որը, հնարավոր է, ազդանշան է եղել, որ շենքը գտնվում է վթարային վիճակում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)