Ցանկանում ենք ապացուցել, որ «Կամպ Նոուի» կախարդանքը «Բավարիայի» վրա չի ազդում. Մյուլեր
Սպորտ
«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում տարած հաղթանակի մասին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Կարողացա ձեռք մեկնել մեր թիմին: Ես հավակնոտ նպատակներ ունեի՝ այս խաղի հետ կապված, սակայն չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսպես կավարտվի: Չեմ կարող ասել, որ ունակ եմ շրջանցել միանգամից 4 խաղացողի, սակայն ունեմ այլ հաղթաթուղթ, օրինակ՝ խաղի ընթացքում կարող եմ վազել 13 կմ: Շատերն են խոսում «Կամպ Նոուի» կախարդանքի մասին, սակայն ցանկանում ենք ապացոցել, որ մեզ հետ դա չի ստացվի»,-խաղից հետո հայտարարել է Մյուլերը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան