Գվարդիոլայի կարիքն ունի ոչ թե «Բավարիան», այլ «Բարսելոնան». Լինեկեր
Սպորտ
Անգլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Գարի Լինեկերը կարծում է, որ կապտանռնագույնները շատ են թուլացրել իրենց խաղը Պեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Այդ մասին Լինեկերը հայտարարել է Չեմպիոնների լիգայի կիսեզրափակչի առաջին խաղում կատալոնացիների՝ խոշոր հաշվով «Բավարիային» պարտվելուց հետո: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին Գվարդիոլան կգլխավորի «Բավարիան»:
«Կարծում եմ՝ Գվարդիոլայի ծառայությունների կարիքը ունի ոչ թե «Բավարիան», այլ «Բարսելոնան»: Գերմանական ակումբը շատ լավ է խաղում»,-հայտարարել է Լինեկերը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան