Քաղաքական վերնախավը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին
Հասարակություն
Այսօր վաղ առավոտից մարդկանց հոսքը Ծիծեռնակարերդի հուշահամալիր չի դադարում:
Քիչ առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ ուղեկցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Կառավարությունը՝ իր ողջ կազմով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, պատգամավորներ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում մատուցեց հոգեհանգստյան պատարագ՝ ի հիշատակ 1915-23թթ. իրականացված Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի:
Նշենք նաև, որ ավելի վաղ Ծիծեռնակաբերդ էին այցելել Քաղաքապետարանի աշխատակիցները և ԿԸՀ անդամները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան