ԱՄՆ-ը տեղեկություններ չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին. Սպիտակ տուն
ԱՄՆ
ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս չեն եկել այն եզրակացության, որ Սիրիայի կառավարական զորքերը ապստամբ գրոհայինների դեմ քիմիական զենք են օգտագործել. գրում է AFP-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հայտարարությանը:
«Մենք աջակցում ենք հետաքննությանը և հետևում ենք իրավիճակին, ու չենք կարողացել գալ այն եզրահանգման, թե քիմիական զենքի կիրառման դեպք է գրանցվել»,-հայտարարել է Քարնին:
Միաժամանակ Քարնին նշել է, թե Սպիտակ տունը թերահավատորեն է վերաբերվում ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորությանը:
Սիրիացի ապստամբները բազմիցս մեղադրել են Ասադի կառավարական զորքերին իրենց դեմ քիմիական զենք կիրառելու համար: Նախագահի վարչակազմը հերքում է այդ մեղադրանքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)