«Ռեալի» հետ խաղը էքստրեմալ իրավիճակ է. Յուրգեն Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» հետ խաղից առաջ խոսել է իր տպավորությունների մասին:
«Մեր երկրպագուները նախկինում մեզ անհավանական ուժ տվեցին էքստրեմալ իրավիճակներում. կարծում եմ՝ սա նույնպես նման դեպք է լինելու: «Ռեալը» ունակ է տարբեր կերպ խաղալ: «Յունայթեդի» հետ արտագնա խաղում մադրիդցիները գնդակին տիրում էին 68%, ընդ որում, խաղում էին ոչ լիարժեք կազմով: Այնպես որ, մեր մրցակիցը կարողանում է ոչ միայն կենտրոնանալ պաշտպանությունից հարձակման անցնելու վրա, այլև շատ լավ գնդակ է պահում: «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբներից է, որը կարողանում է գործել բոլոր ոճերով: Բայց մենք նույնպես կարողանում ենք խաղալ այդպես: Սպասե՛ք, և կտեսնենք, թե ինչ տարբերակ ենք ընտրել խաղի համար: «Ռեալը» չպետք է շահի նրանից, որ Գյոտցեն հեռանում է»,-Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան