Չինաստանում փոխհրաձգությունից 21 մարդ է զոհվել
Աշխարհ
Չինաստանի արևմուտքում գտնվող Սինցզյան Ույգուրյան շրջանում ապրիլի 23-ին փոխհրաձգությունից մահացել է 21 մարդ. գրում է AFP-ն:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, զոհվածների մեծ մասը՝ 15 մարդ, ոստիկաններ և սոցիալական աշխատողներ են եղել: Մնացած 6 հոգին քրեական հանցախմբի անդամներ են եղել: Չինական ԶԼմ-ները տեղի ունեցածը որակել են որպես «դաժան ահաբեկչական ակտ»:
Միջադեպը տեղի է ունեցել Բաչու կոչվող վարչական շրջանում, երբ սոցիալական աշխատողներն ընտանիքներից մեկին կատարած այցի ժամանակ հայտնաբերել են զինամթերք և ոստիկանություն կանչել: Գերի վերցված 3 սոցիալական աշխատողները սպանվել են: Դրանից հետո ոստիկանությունը շրջափակել է տունը և կրակ բաց թողել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան