Հայաստանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Խոյեցյանը
Հայաստան
Երևանում մահացել է հայազգի «օրենքով գողերից» ամենածերը` Ռաֆիկ Խոյեցյանը, ով հայտնի էր Խոյ մականունով: Այս մասին հաղորդում է «Փրայմ Քրայմը»: Քրեական հեղինակությունը վախճանվել է կյանքի 77-րդ տարում երկարատև քաղցկեղից հետո:
Ռաֆիկ Խոյեցյանը հայ մեծ սերնդի ամենահեղինակավոր «օրենքվ գողերից» էր, գրում է գործակալությունը: Նա մի քանի դատվածություն է ունեցել: Կյանքի վերջին տարիներին Խոյը «վաստակավոր հանգստի» էր գնացել` գործերը հանձնելով որդուն՝ Ռաֆայել Խոյեցյանին, ով նույնպես «օրենքով գողի» կոչում ունի:


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)