Ես չեմ ճնշվում և չեմ վախենում, ինձ ծանոթ չեն այդ զգացմունքները. Ժոզե Մոուրինյուն՝ «Բորուսիայի» հետ խաղի մասին
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բորուսիայի» հետ խաղից առաջ խոսել է իր տպավորությունների մասին:
«Ես այնքան էլ լավ չեմ ճանաչում Յուրգեն Կլոպին, սակայն կարծում եմ՝ նա օրիգինալ է: Երբ լսում եմ, որ նա ասում է, թե չի ցանկանում մտածել «Ռեալի» հետ խաղի մասին, ենթադրում եմ, որ շեշտը դնում է սուր հարձակվողական ֆուտբոլի վրա, և «Բորուսիան» առաջ է շարժվելու և պայքարելու յուրաքանչյուր գնդակի համար: Ես ճնշվածություն չեմ զգում և չեմ վախենում: Ինձ ծանոթ չեն այդ զգացմունքները: Այժմ այնպիսի իրավիճակ է, ինչպես որ «Գալաթասարայի» և «Յունայթեդի» հետ խաղի ժամանակ: Ցանկանում ենք հաղթել և կփորձենք ցուցադրել մեր առավելագույն խաղը: Հուսով եմ՝ համոզիչ կլինենք: Մեր թիմում հանդես են գալիս հիանալի ֆուտբոլիստներ, ովքեր խաղին անմնացորդ են նվիրվում: Երբ ես գլխավորեցի «Ռեալը», այն արդեն ուժեղ ակումբ էր, սակայն այդ ժամանակ մենք ֆավորիտների թվում էինք: Այժմ ակումբը կերպարանափոխվել է: «Ռեալն» այն ակումբներից է, ում համար նույնիսկ երկրորդ տեղը ոչինչ է: Մենք պետք է դուրս գանք եզրափակիչ և հաղթենք»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան